«Նաիրի» բժշկական կենտրոնում այսօր՝ ժամը 0.10-ին, 65 տարեկան հասակում մահացել է «Գրանտ Հոլդինգ»–ի ղեկավար Հրանտ Վարդանյանը:
Հրանտ Վարդանյանը շտապօգնության մեքենայով «Նաիրի» ԲԿ է բերվել արդեն իսկ սրտի կանգով, և նրա մահը «հավանաբար վրա է հասել տրոմբոէմբոլիկ բարդացման պատճառով»։
Բժիշկները մոտ մեկուկես ժամ պայքարել են նրա կյանքի համար, սակայն բոլոր փորձերն ապարդյուն են անցել։