Հասարակություն Մամուլի տեսություն 

Արտագաղթը շարունակվում է մեծ տեմպերով. «Չորրորդ իշխանություն»

«Հայաստանից արտագաղթը շարունակվում է մեծ տեմպերով: Այս տարվա հունվար-նոյեմբեր ամիսներին Երևանի «Զվարթնոց» և Գյումրիի «Շիրակ» օդանավակայաններով Հայաստանից մեկնած ու ժամանած քաղաքացիների թվի տարբերությունը կազմել է 29 հազար 220 հոգի, այնինչ՝ 2014 թվականի նույն ժամանակահատվածում՝ այդ թիվը  21 հազար 826 էր:

Նկատենք, որ սա միայն օդային ճանապարհով հեռացած քաղաքացիների թիվն է, իսկ Հայաստանից արտագաղթում են նաև ցամաքային ճանապարհով՝ հիմնականում Բագրատաշենի, նաև՝ Բավրայի անցակետերով:

Այնպես որ դժվար չէ ենթադրել՝ արտագաղթի պատկերն ինչ տեսք կունենա, եթե գումարվի նաև Հայաստանից ցամաքային ճանապարհով հեռացածների թիվը»,-գրում է թերթը:

Նույն շարքից