Հասարակություն 

Մարկեսի հրաժեշտի արարողությունը կկայանա Մեխիկոյի Գեղեցիկ արվեստների պալատում

Մեխիկոյի քաղաքային իշխանությունների ներկայացուցիչները հայտնում են, որ հանրահայտ գրող Գաբրիել Գարսիա Մարկեսի հրաժեշտի արարողությանը Մեխիկոյի Գեղեցիկ արվեստների պալատում ներկա կլինեն նաև Մեքսիկայի նախագահ Էնրիկե Պենյա Նիետոն և Կոլումբիայի նախագահ Խուան Մանուել Սանթոսը, փոխանցում է ИТАР-ТАСС-ը։

 

Մշակույթի և արվեստի ազգային խորհրդի նախագահ Ռաֆայել Տովարի խոսքով՝ հրաժեշտի արարողությունը կտևի մոտ 4 ժամ։ Միջոցառմանը կմասնակցեն մշակույթի համաշխարհային դեմքեր և հասարակական գործիչներ, ինչպես նաև գրողի երկրպագուները։

 

Տովարը նշել է, որ դեռևս որոշված չէ հուղարկավորության վայրը։ Գրողի՝ Մեխիկոյում ապրող մտերիմները ցանկանում են, որ նրա աճյունը մնա մայրաքաղաքում։ Իսկ Կոլումբիայում բնակվող բարեկամները խնդրում են, որ նրա աճյունը տարվի այդ երկիր, որը նրա հայրենիքն է։ Այժմ քննարկվում է տարբերակ, որի դեպքում Մարկեսի աճյունի մի մասը կմնա Մեխիկոյում, մյուսը կուղարկվի Բոգոտա։ Գրողի բարեկամները դեռևս վերջնական որոշում չեն կայացրել։

Նույն շարքից