Հասարակություն 

Երևանում և մարզերում սպսվում են հոսանքազրկումներ

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը  տեղեկացնում է,  որ ս/թ դեկտեմբերի 24-ին`պլանային և վերանորոգման աշխատանքներ  իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն`

Երևան քաղաքի`
09:00-17:00 Խաղաղ Դոնի փ. 23 շենքի 13 մուտքը,
10:00-14:00 Մյասնիկյան փ. 1-20, Նորք թաղ. 1-16, Նորքի այգիներ 1, 19 սեփական տները և հարակից հանրային բաժանորդները,

Արագածոտնի մարզի`
11:00-14:00  Աշտարակ քաղաքի Պռոշյան, Շահազիզի, Շիրազի, Նարեկացի, Զորավար Սմբատի, Մաշտոցի, ճանապարհորդ Լինչի, Թամազյան, Երվանդ Շահազիզի, Վանի Հերոսների փողոցները, Արայի 1, Վառոյի ձորակ թաղամասերը, Գյումրու խճուղու հարակից տարածքները,

Արարատի մարզի`
10:00-13:00   Դարբնիկ գյուղը մասնակի,
10:30-16:00 Արտաշատ քաղաքի Ա.Խաչատրյան, Մյասնիկյան    փողոցները մասնակի,Օգոստոսի 23 փողոցի 21 շենքը  և հարակից հանրային բաժանորդներ, Քաղցրաշեն և Գլաձոր գյուղերը մասնակի,
11:00-14:00 Արենի և Խաչիկ գյուղերը,

Կոտայքի մարզի`
13:00-14:00 Զոլակայան, ՍՈՒ-916 հանրային բաժանորդները,  Աբովյան քաղաքը  մասնակի  և հարակից հանրային բաժանորդները,
15:00-16:30 Քարաշամբ, Թեղենիք գյուղերը և հարակից հանրային բաժանորդները,

Գեղարքունիքի մարզի`
15:00-16:00    Վարդենիս քաղաքը մասնակի, Երևանյան, Մռավյան, Երիտասարդական, Սայաթ-Նովա, Սպանդարյան, Բաղրամյան, Կոմիտաս  փողոցները և հարակից  հանրային բաժանորդները,

Շիրակի մարզի`
10:00-17:00 Աշոցքի տարածաշրջանի Աշոցքի հիվանդանոցը և “Օրանժ-Արմենիա” բջջային կայանը,

Լոռու մարզի`
10:00-16:00 Կաթնաղբյուր, Ուրասար, Արմանիս գյուղերը,

Տավուշի մարզի`
10:00-16:00 Իջևան քաղաքի Արցախյան փողոցը,
11:30-12:30 Հաղարծին, Հովք, Գոշ, Խաչարձան և Աղավնավանք գյուղերը:
Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև  այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել Երևան  քաղաքի բնակիչները 1-80 և 0 8000 0 180 և մարզերի բնակիչները 080000180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:

Նույն շարքից