Հասարակություն 

Վանաձորի եկեղեցուց սրբապատկեր գողացած տղամարդուն հայտնաբերեցին

Ոստիկանության Բազումի բաժնում դեկտեմբերի 22-ին ահազանգ էր ստացվել, որ Վանաձորի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու խորանից գողացել են Սուրբ Սարգսի սրբապատկերը:

ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից հայտնում են, որ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, եկեղեցու տարածքից բերման է ենթարկվել 1978թ. ծնված Արեն Ա.-ն, ով տվել է խոստովանական բացատրություն:

Գողոնն առգրավված է: Կատարվում է հետաքննություն:

Նույն շարքից