Հասարակություն 

20 հետաքրքիր փաստ գովազդի մասին

1. Սառուցի կտորները, որոնք մենք տեսնում ենք գովազդային հոլովակներում, սովորաբար պատրաստված են ակրիլից, իսկ պղպջակները ստանում են լվացքի փոշու միջոցով։

2. Ամերիկյան դեղագործական ընկերությունները երկու անգամ ավելի շատ գումար են ծախսում գովազդի, քան հետազոտությունների վրա։

3. 1955 թվականին առաջին անգամ գովազդվեց Մալբորո ծխախոտը։ Հոլովակում աթլետիկ կազմվածքով մարդիկ էին, իսկ ամենատարածված կերպարը դարձավ կովբոյի կերպարը։ Հետաքրքիր փաստը կայանում է նրանում, որ հոլովակում հայտնվող 3 մարդն էլ մահացել են թոքերի քաղցկեղից։ 

4. Գովազդի վրա տարեկան ծախսվում է ավելի քան 500 միլլիարդ դոլար։

5. Միջին ամերիկացին 65 տարեկան  հասնելու պահին մոտ երկու միլլիոն գովազդային հոլովակ է դիտում։

6. Առաջին բիլլբորդը ստեղծվել է 1900 թվականին՝ ԱՄՆ-ում։ Հետագայում բիլլբորդները ստացան համաշխարհային տարածում։

7. Միայն երեխաների համար նախատեսված գովազդի վրա ԱՄՆ-ում տարեկան ծախսվում է 15 միլլիարդ դոլար։

8. Համարվում է, որ ամենաառաջին գովազդը, որտեղ միասեռական զույգ է պատկերված, Իկեա ընկերության գովազդն է, որտեղ երկու տղամարդ կահույք են ընտրում։ Այն հայտնվել է 1994 թվականին։

9. Ժամացույցների գովազդներում գրեթե միշտ տեսնում ենք, որ ժամացույցները ցույց են տալիս 10։10 ժամը։ Սա արվում է, որպեսզի սլաքները չծածկեն բրենդի անունը։

10. Ամերիկացի հոգեբանների ասսոցիացիան պնդում է, որ երեխաների մեծամասնությունը ի վիճակի չէ քննադատորեն վերաբերվել գովազդին, ուստիև նրանք անվերապահորեն հավատում են դրան։

11. Ֆաստ ֆուդ արտադրող ընկերություններ ԱՄՆ-ում  տարեկան 1.6 միլլիարդ են ծախսում գովազդի վրա։

12. Երեխան օրեկան՝ 100, իսկ տարեկան մոտ 40000 կոմերցիոն հոլովակներ է դիտում։

13. 2008 թվականին ԱՄՆ-ում միայն քաղաքական գովազդի վրա ծախսվել է 2.6 միլլիարդ դոլար։ Սա ամենամեծ գումարն է, որ ծախսվել է նախագահական ընտրությունների նախընտրական քարոզարշավի վրա։

14. Գովազդատուները հաճախ օգտվում են այսպես կոչված «էմոցիոնալության էֆֆեկտից», երբ գովազդվող ապրանքը տեղադրվում է այնպիսի բաների մոտ, որոնք մարդկանց մոտ դրական էմոցիաներ են առաջացնում։ Հատկապես շատ են օգտվում կադրում մանկահասակ երեխաների առկայությունից։

15. Life ամսագիրն առաջինն ամսագիրն էր, որ հաղթահարեց գովազդից տարեկան 100 միլլիոն դոլարի շեմի։

16. Միայն 1938 թվականին ռադիոն առաջ անցավ ամսագրերին՝ գովազդից ստացվող միջոցների առումով։

17. Interpublic, WPP և Omnicom Group ընկերությունները երեք ամենախոշոր գովազդային ընկերություններն են։

18. 20-րդ դարի ամենահաջող գովազդը Վոլքսվագեն մեքենաների սլոգանն էր՝ «Think small» (քիչ մտածիր)։ Բանն այն է, որ հետպատերազմյան  տարիներին գերմանական մեքենաաներն  ասսոցացվում էին Հիտլերի անվան հետ, իսկ այս կարգախոսի շնորհիվ, Վոլքսվագենը դարձավ Ամերիկայի ամենավաճառվող մեքենան։

19. Մեծ տարածում է գտել վիրուսային գովազդը, երբ տարբեր սոցիալական ցանցերում ու բլոգային հարթակներում տեղադրված հղումների շնորհիվ ընկերությունները կարողանում են մեկ օրվա մեջ միլիոնավոր դիտումներ ապահովել։

20. Մինչև տպագրության գյուտը գովազդները հիմնականում ձայնային էին։

Նույն շարքից