Հասարակություն 

Հաստատվեց չաշխատող կանանց մայրության նպաստ ստանալու կարգը

Aյսօր՝ դեկտեմբերի 24-ին, կառավարությունը հաստատեց չաշխատող կանանց՝ մայրության նպաստ ստանալու կարգը: Ըստ այդմ, հղիության և ծննդաբերության դեպքում անաշխատունակության թերթիկում, անկախ դրա տրման օրվանից, որպես ժամանակավոր անաշխատունակության սկիզբ, նշվում է հղիության 210-րդ օրը:

«Եթե քաղաքացին անաշխատունակության թերթիկ ստանալու համար դիմում է հղիության արձակուրդի իրավունք ձեռք բերելուց հետո, ապա քաղաքացուն հատկացվող անաշխատունակության թերթիկում ժամանակավոր անաշխատունակության ժամանակահատվածի սկիզբը մնում է անփոփոխ»,-ասաց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը:

 Որոշումը ուժի մեջ կմտնի հունվարի մեկից:

Նույն շարքից