Հասարակություն 

Սոցիալապես անապահով ընտանիքներին կտրամադրվի հեռուստատեսային ընդունիչ սարքեր

Այսօր՝ դեկտեմբերի 24-ին, կառավարության նիստում որոշում ընդունվեց սոցիալապես անապահով ընտանիքներին որպես սոցիալական աջակցություն հատկացնել DVB-T2 ստանդարտի թվային հեռուստատեսային ընդունիչ սարքեր:

Սոցիալապես անապահով խավին անվճար կարգով DVB-T2 ստանդարտի թվային հեռուստատեսային ընդունիչ սարքերի տրամադրումը նախատեսված է Ռադիոհեռուստատեսային հեռարձակման թվային համակարգին անցման հայեցակարգով պետության կողմից ստանձնած պարտավորությամբ և ուղղված է ՀՀ բնակչության սոցիալապես անապահով անձանց տեղեկատվության մատչելիության իրավունքի ապահովմանը:

Նույն շարքից