Բիզնես Հասարակություն 

Բաց նամակ՝ «ՎիվաՍել ՄՏՍ» ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանին

analitik.am

Հարգարժան պարոն Յիրիկյան, Ամանորի կապակցությամբ անձամբ եմ ուզում շնորհավորել Ձեզ՝ որպես համեստության ու խոհեմության, գթասրտության ու բարյացակամության, մարդկային բարձր նկարագրի տեր անհատականությանը. մարդ, որ քրիստոնեաբար անգամ չի ուզում բարձրաձայնել իր բազում բարեգործությունների մասին՝ համարելով այն որդիական պարտք ու պատասխանատվություն:

2015 թվականին ես իմ բազում հրապարակումների շարքում պարբերաբար անդրադարձ էի անում նաև Ձեր հովանավորչական գործունեությանը՝ փորձ անելով մեր հուսախաբ հայրենակիցներին ետ վերադարձնել բարեգթության իր ազգային ժառանգական հարստությունը:

Այն միլիոնավոր ներդրումները, որոնց հոսքը անապահով քո հայրենակիցներին էիր ուղղում, դարձան պապակ հողին ուղղված ջուր ու լեռների վրա ծվարած գյուղերի լույսի ակունք, դարձան առնետների հետ լուսացնող մանուկների համար նոր բնակարանամուտ, վերանորոգված նոր դպրոց, ու արվեստի կենտրոն…

Այդ գումարներով աշխարհի մշակույթը հոսեց մեր երգարվեստի կաճառներում՝ կրկին հայոց հանճարի լույսը տարածելով աշխարհով մեկ...

2016 թվականի շեմին Ձեզ շնորհված Տարվա Բարեգործի կոչումը արժանիորեն իր տեղը կգտնի ձեր կենսագրության ակնածալի էջերում... Բարին ընդ Ձեզ, հայարժան Հայորդի՛:

Մաղթում եմ Ձեզ անկոտրում ոգի, և հաջորդ տարիների բարեգործությունները թող Ձեր հոգու աչքերով սփռվի Հայոց աշխարհին: Ձեզ և Ձեր ընտանիքին սեր, երջանկություն և Աստծո օրհնանք:

Հարգանքներով՝ Ռուզան Ասատրյան

Նույն շարքից