Shamshyan.com-ը գրում է. ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ռուզաննա Մուրադյանը ընդամենը 1 ավտոմեքենա ունի՝ 2001 թվականի արտադրության սպիտակ Mercedes C 240: Այս մասին SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում ասաց Ռուզաննա Մուրադյանը:
Միաժամանակ ավելացրեց, որ ինքը մեքենա վարել գիտի, բայց չի վարում: Այն վարում է նրա ամուսինը:
«Ես սիրում եմ, երբ ավտոմեքենան ամուսինս է վարում: Ավելի հուսալի է, երբ ղեկն ամուսնուս ձեռքերում է: Ինքս աշխատանքի բերումով ավելի մտազբաղ եմ: Երթեւեկության ընթացքում վտանգավոր իրավիճակներ եղել են, բայց ոչ մեր մեղավորությամբ: Բայց, փա՛ռք Աստծո, որ վթարային ելքեր չենք ունեցել :Իսկ ավտոտեսուչները հաճախ չեն կանգնեցնում, քանի որ ամուսինս շատ կարգ ու կանոնով է վարում»,- ավելացրեց ԱԺ պատգամավորը:
Ավելին նշեց, որ ավտոմեքենան նվիրել են ամուսնու ծնողները՝ ԱՄՆ-ից են ուղարկել: Ավելի թանկարժեք մենաներ ունենալու երազանք, ցանկություն էլ չունի, քանի որ իր համար մեքենան ոչ թե երազանք, այլ փոխադրամիջոց է:
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում