Հասարակություն 

Ապրիլի 22-ը՝ Երկիր մոլորակի օր

Արդեն 42 տարի է, ինչ ապրիլի 22-ին ամբողջ աշխարհում նշվում է Երկրի և մայր Երկիր մոլորակի օրը:
 

Երկրի և մայր Երկիր մոլորակի օրերը երկու տարբեր միջազգային տոներ են, բայց իմաստը նույնն է, քանզի այս օրը մեկ անգամ ևս մարդկության ուշադրությունն է հրավիրվում մեր մոլորակի բնապահպանական խնդիրների վրա:

Այս օրը ողջ մարդկությունը, յուրաքանչյուրը պետք է խորհի և խնայողաբար վերաբերվի Երկիր մոլորակին: Ինչպես հավաստում են աշխարհում Մոլորակի օրը նշելու նախաձեռնողները, խոսքն այսպես կոչված «փոքրիկ գործերի» մասին է, որոնք կարող են օգուտ բերել շրջակա միջավայրին: Օրինակ` մարդիկ կարող են այս օրը մեքենայով երթևեկելու փոխարեն` հեծանվով տեղաշարժվել:

Նույն շարքից