TASS-ի փոխանցմամբ՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը միաձայն բանաձև է ընդունել, որով իր աջակցությունն է հայտնում Լիբիայի ազգային միասնականության կառավարության ձևավորմանը:
Աղբյուրը հնշում է նաև, որ ԱԽ-ն տվյալ բանաձևով «համառորեն կոչ է անում անդամ պետություններին օպերատիվորեն օգնություն ցուցաբերել ազգային համաձայնության կառավարությանը՝ արձագանքելու Լիբիայի անվտանգությանն ուղղված սպառնալիքներին», ինչպես նաև ակտիվորեն աջակցել երկրին՝«ջախջախելու ԴԱԻՇ-ին» ու պայքարել «Ալ-Քաիդայի» հետ առնչություն ունեցող խմբավորումների դեմ: