Հասարակություն 

Հանրապետությունում սպասվում է փոփոխական եղանակ

Ապրիլի 23-24-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 25-26-ը շրջանների զգալի մասում, 27-ին` առավելապես հյուսիսային շրջաններում, ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 25-26-ը առանձին շրջաններում հնարավոր է կարկուտ:

Քամին հարավային՝ 2-7 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վրկ:

Օդի ջերմաստիճանը 23-24-ը կբարձրանա 4-5 աստիճանով, 25-26-ը նույնքան կնվազի:

 
 
Երևանում՝
 
Ապրիլի 23-24-ը, 27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 25-26-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:

Նույն շարքից