ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունում կայացել է ՀՀ նախագահի մրցանակի համար անցկացվող «Լավագույն մարզական բակ», «Լավագույն քաղաքային մարզական համայնք» և «Լավագույն գյուղական մարզական համայնք» 2015 թվականի հանրապետական ստուգատեսի մրցանակաբաշխությունը: «Լավագույն մարզական բակ» անվանակարգում հաղթող է ճանաչվել Էրեբունի վարչական շրջանի Խաղաղ Դոնի փողոցի 23 շենքին հարակից բակը:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն