LifeNews-ի փոխանցմամբ՝ Մոսկվայի 28-ամյա բնակչուհի Մարիա Սամոյլովան փախել է ԴԱԻՇ-ի գրոհայինների մոտ. այդպես պնդում է երիտասարդ կնոջ հայրը` 51-ամյա Արթուր Մկրտումյանը: Հոր խոսքով` դուստրն իր քաղաքացիական ամուսնու հետ մեկնել է Թուրքիա, ապա անհետացել. կապը նրա հետ ընդհատվել է երկու ամիս առաջ:
Աղբյուրը հայտնում է, որ Մարիայի ամուսինն ադրբեջանցի գործարար Յուրի Իսմաիլովն է: Նրանք պաշտոնապես չէին օրինականացրել իրենց հարաբերությունները, այդ ամենն արել էին մահմեդական ավանդույթների համաձայն, ինչից հետո էլ աղջկա ծնողներին հայտնել էին, որ մտադիր են մեկնել Բաքու` տղամարդու բարեկամների մոտ:
Սակայն ըստ Մարիայի հոր` իրեն շատ տարօրինակ է թվացել այն փաստը, որ Ռուսաստանին սահմանակից Ադրբեջան նորապսակները որոշել էին Թուրքիայով մեկնել: Ի վերջո, սիրահար զույգը, հենց այդպես էլ վարվել է. հոկտեմբեր ամսից ծնողները դստեր մասին որևէ տեղեկություն չունեն:
Մանրամասն՝ տեսանյութում
https://www.youtube.com/watch?v=Pkliy0gII4w