Մոսկվան կուզեր իմանալ, թե Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայյիփ Էրդողանն իրոք հրաժարական կտա «Իսլամական պետություն» խմբավորման և Թուրքիայի միջև նավթի մաքսանենգ առևտրի մասին Նորվեգիայում տվյալների հրապարակումից հետո: Այդ մասին հայտնել է ՌԴ ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»:
«Ես կուզեի հիշեցնել, որ վերջերս Թուրքիայի նախագահ Էրդողանը հայտնել էր, որ պատրաստ է հրաժարական տալ, եթե ապացուցվի Անկարայի կողմից կամ Անկարայի թողտվության հետևանքով ահաբեկչական խմբավորման նավթի մատակարարման փաստը: Կուզեինք ուղղակի ճշտել. ի՞նչ նորություն աթոռից», — ճեպազրույցին ասել է Զախարովան: