Թուրքիայում կարող է օրենք ընդունվել, համաձայն որի դեռահասներին արգելվելու է օգտվել սոցիալական ցանցերից: Այս մասին ասել է Թուրքիայի՝ ընտանիքի և սոցիալական քաղաքականության նախարար Սեմա Ռամազանօղլուն, հաղորդում է Միլիյեթ պարբերականը:
Ըստ նրա՝ ներկայում հատուկ ծրագրի շրջանակներում Թուրքիայում որոշվում է այն տարիքը, մինչև որի լրանալը դեռահասներին արգելվելու է օգտվել այնպիսի սոցիալական ցանցերից, ինչպիսիք են Twitter-ը, Facebook-ը և Youtube-ը: Նախարար Ռամազանօղլուն նշել է, որ այդ տարիքը կարող է լինել մինչև 16 տարեկանը: