Հասարակություն 

ԻՊ ահաբեկիչները մահապատժի են ենթարկել իրենց 50 համակիրներին

ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման գրոհայինները մահապատժի են ենթարկել իրենց 50 զինակիցների` Իրաքի կենտրոնական մասում գտնվող Էր-Ռամադի քաղաքի բնակիչներից: Պատճառը մահապարտի գոտի հագնելուց հրաժարվելն է, հաղորդում է Al Sumaria հեռուստաալիքը:

«ԴԱԻՇ-ի գրոհայինները մահապատժի են ենթարկել խմբավորմանը հարած Էր-Ռամադիի 50 բնակիչների, նրանց՝ մահապարտի գոտի հանգնել հրաժարվելուց հետո»,-ասել է շիաների կամավորական ռազմականացված «Էլ-Հաշդ աշ-Շաբի» խմբավորման ներկայացուցիչ Ումր Համիսը:

Համիսը հավելել է, որ «գրոհայինները նրանց սպանել են մահապարտի գոտի հագնել հրաժարվելուց հետո` անվտանգության ուժերի կողմից նրան բռնելուց և բոլոր հանցագործությունները թաքցնելու նպատակով, որոնք նրանք գործել են Էր-Ռամադիում»:

Նույն շարքից