Բելգիայի խորհրդարանը վավարեցրել է Վրաստանի հետ ԵՄ-ի Ասոցացման համաձայնագիրը։ Այդ մասին այսօր հայտարարել է Վրաստանի խորհրդարանի նախագահ Դավիթ Ուսուպաշվիլին։
Հաղորդվում է, որ Բելգիան ԵՄ-ի անդամ վերջին երկիրն էր, որը չէր վավերացրել փաստաթուղթը։ Հրաժարական տված Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին այս տարվա դեկտեմբերի սկզբին դիմել էր բելգիացի պատգամավորներին՝ խնդրելով արագացնել վավերացման գործընթացը։ Վրաստանի խորհրդարանն այդ փաստաթուղթը վավերացրել է նախորդ տարվա հուլիսի 18-ին, իսկ Եվրախորհրդարանը՝ դեկտեմբերի 18-ին։