Քաղաքական Միջազգային 

Սիրիան պատրաստ է համագործակցել հակամարտության բոլոր շահագրգիռ կողմերի միջեւ

Դամասկոսը ողջունում է ՄԱԿ-ի ԱԽ 2254 բանաձևում սիրիացի ժողովրդի ինքնորոշման իրավունքի հաստատումը: Այս մասին հայտնում է «Ալ-Մայադին» հեռուստակայանը:

«Դա շատ կարևոր պահ է մեզ համար, քանի որ Սիրիայի դեմ ծավալված պատերազմի նպատակը նրա նկատմամբ խնամակալություն սահմանելն էր»,- հեռուստակայանին ասել է Սիրիայի նախագահի խորհրդական Բուսեյնա Շաաբանը:

«Մենք 2254 բանաձևը վատը կամ լավը չենք համարում, դա միջազգային միության որոշումն է, և այն մեզ մոտ անհանգստություն չի առաջացնում,- նշել է Շաաբանը:- Մենք պատրաստ կլինենք փոխգործակցել այդ բանաձևով, բայց բանակցություններում կպահպանենք մեր անկախ որոշման իրավունքը»:

Դեկտեմբերի 18-ին ՄԱԿ-ի ԱԽ ընդունած բանաձևը՝ հաջակցություն Վիեննայի պայմանավորվածությունների՝ Սիրիայում հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ, նախատեսում է բանակցություններին սիրիական ընդդիմության և Սիրիայի կառավարության ներկայացուցիչների ընդգրկում (2016 թ. հունվարին), որոնք կբերեն կառավարության ձևավորման, սահմանադրության ընդունման և 18 ամիսների ընթացքում համընդհանուր ընտրությունների անցկացման:

Նույն շարքից