Հասարակություն 

Մի հառաչանք է կախված երկնքից, երբ երկինք ենք նայում, այն մեր հոգին է լցվում՝ միլիոնավոր զոհերի հառաչանքն է.Վ. Սարգսյան

«9-րդ հրաշալիք» շաբաթաթերթի հիմնադիր ու գլխավոր խմբագիր Վաչագան Սարգսյանը ֆեյսբուքի իր էջում Մեծ եղեռնին նվիրված գրառում է կատարել...

Հառաչանք

Մի անդնդախոր հառաչանք է կախված երկնքից: Երբ մենք երկինք ենք նայում, այդ հառաչանքը մեր հոգին է լցվում: Դա միլիոնավոր անմեղ զոհերի հառաչանքն է: Մի արցունք է կախված երկնքից: Երբ մենք երկինք ենք նայում, այդ արցունքը մեր աչքերն է լցվում, ու մենք աշխարհը արցունքի միջից ենք տեսնում: Դա միլիոնավոր անմեղ զոհերի արցունքն է: Երկնքից սևակնած մի զայրույթ է կախված: Երբ մենք երկինք ենք նայում, զայրույթի շանթեր են մեր սրտին բեկվում: Երկնքից շշունջ է կախված, որ ասում է՝ ներեք մեզ: Դա միլիոնավոր անմեղ զոհերն են, որ շշնջում են մեզ, որ ներենք իրենց: Եվ մեր հոգում անդնդախոր հառաչանք է, մեր աչքերում արցունք է, մեր սրտի վրա զայրույթի շանթեր են բեկվում, և մենք մեզ չենք ներում, որ նրանք նահատակվեցին մեզանից առաջ. չէ՞ որ նրանք հենց մենք ենք, չէ՞ որ մենք հենց նրանք ենք:

Ու մենք այսօր քրիստոնյա ենք, ու մենք այսօր ինքներս մե՜զ չենք կարողանում ներել, ուր մնաց՝ թշնամուն: Բայց, եթե ուզում ես հաղթել թշնամուն, առաջին հերթին հաղթիր քեզ, որովհետև թշնամին քո մեջ է թաքնվում:

Մենք ուզում ենք նայել երկնքին և անդորր տեսնել այնտեղ ու մեր հոգիներում:

Նույն շարքից