Հասարակություն 

1915թ.-ին տեղի ունեցածը Ցեղասպանություն էր՝ գործված նախահայրերի՛դ կողմից. Արամ Ա. կաթողիկոսի պատասխանն Էրդողանին

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա.-ն անդրադարձել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությանը՝ ուղղված 1915թ.-ի դեպքերին, տեղեկացնում է կաթողիկոսարանի Facebook-ի էջը։

 

«Կարդացինք Ապրիլի 24-ի առիթով Թուրքիայի վարչապետի պատգամը՝ ուղղված հայությանը։ Պատմական դեպքերի նենգափոխումը չի կարող հաղթել պատմության անհերքելի ճշմարտությանը։ Այն, ինչ տեղի ունեցավ 1915թ.-ին Թուրքիայում, պատերազմի հետևանքով տեղի ունեցած դեպքեր չէին, պարո՛ն վարչապետ, այլ Ցեղասպանություն էր հայ ժողովրդի նկատմամբ՝ բառի իրավական և քաղաքական հասկացողությամբ։ Ցեղասպանություն՝ կազմակերպված և գործադրված նախահայրերի՛դ, Թալեաթ փաշաների և էնվերների կողմից։ Հետևաբար, հայ ժողովուրդը ցավակցություն և բարոյախոսություն չի ակնկալում Թուրքիայից, այլ՝ Հայոց ցեղասպանության ճանաչում և հատուցում»,- ասել է Արամ Ա. վեհափառը։

 

Հիշեցնենք, որ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Հայոց ցեղասպանության առնչությամբ երեկ, պատմության մեջ առաջին անգամ, հայտարարությամբ էր հանդես եկել։ Նա ցավակցություններ էր հղել Օսմանյան կայսրության տարածքում սպանված հայերի ժառանգներին և զոհերի հոգիներին հանգստություն մաղթել։

Նույն շարքից