Քալիֆորնիա նահանգի Գլենդել քաղաքի ոստիկանությունը ձերբակալել է Armenian Power ավազակախմբի երկու անդամների, որոնք մեղադրվում են զենք պահելու, թմրանյութերի եւ քիմիական նյութերի համար։ Եղբայրներից մեկին ազատել են գրավի դիմաց։
LA DailyNews-ի փոխանցմամբ, 25-ամյա Հակոբ եւ 23-ամյա Բերգ Նահապետյանները ձերբակալվել են դեկտեմբերի 17-ին, իրենց հոր տանը, Նորթ Հոլիվուդում։
Ոստիկանության ներկայացուցիչ Թահնի Լայթֆութի խոսքով, խուզարկության ժամանակ մեծ քանակությամբ զենք եւ զինամթերք է առգրավվել։
Երկու եղբայրներն էլ Armenian Power ավազակախմբի հայտնի անդամներ են։ Նրանց ձերբակալելու համար ոստիկանության հատուկ ստորաբաժանում են կանչել։ Հակոբ Նահապետյանը պայմանական ազատազրկման մեջ է եղել, եւ նրա համար գրավ չի կիրառվել, իսկ Բերգ Նահապետյանին ազատել են 35 հազար դոլար գրավի դիմաց։