Բիզնես Հայաստան Մամուլի տեսություն Քաղաքականություն 

Սամվել Ալեքսանյանը Մալաթիա-Սեբաստիայում «փարիզյան աուրա» է ստեղծել. «Հրապարակ»

analitik.am

«Հրապարակ» թերթը գրում է. «Մալաթիա-Սեբաստիա համայնքում Սամվել Ալեքսանյանը որոշել է ռևանշի անցնել: Արդեն մի քանի օր է՝ Աստծուց ու աշխարհից մոռացված թաղամասը, սկսած Եռաբլուրից, շողշողում է տոնական-թանկարժեք լույսերի մեջ՝ «փարիզյան աուրա» տարածելով շուրջբոլորը. բոլոր ծառերն ու թփերը, «երկինքը» փայլատակում են հեքիաթի գույներով:

Թաղում ասում են՝ Ալեքսանյանը որոշել է, որ իր եղբոր տղայի թաղին Երևանում հասնող չլինի՝ առաջիկա ընտրություններին ընդառաջ:

«Էդ լույսերի վրա 200 հազար դոլար փող է ծախսել, ափսոս չէ՞, փոխարենն էդքանը բաժաներ մեզ՝ գնայինք «ոչ» ասեինք հանրաքվեին»,-կատակում են Չորրորդ գյուղի բնակիչները, որոնք  հանրաքվեի  ժամանակ նոր տեխնոլոգիա են կիրառել. փողը վերցրել՝ գնացել դեմ են քվեարկել, չնայած գյուղում տեղի ունեցած մեծ հավաքի ժամանակ խոստացել էին հաստատ «այո» ասել»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից