Քաղաքական Միջազգային 

Վրաստանի վարչապետի պաշտոնում կառաջադրվի Գեորգի Կվիրիկաշվիլին

Վրաստանի խորհրդարանում, վարչապետի հնարավոր թեկնածուների քննարկման ժամանակ, որոշում է կայացվել վարչապետի պաշտոնում առաջադրել երկրի արտգործնախարարի պաշտոնակատար Գեորգի Կվիրիկաշվիլին:

«Գեորգի Կվիրիկաշվիլին նույն քաղաքական ընտանիքի անդամն է, ինչպես որ Իրակլի Ղարիբաշվիլին, և նա կդառնա նույնպիսի առաջնորդ, ինչպիսին որ Բիձինա Իվանիշվիլին էր»,-ասել է «Վրացական երազանք» խմբակցության ղեկավար Գեորգի Վոլսկին:

Հիշեցնենք, որ օրեր առաջ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հայտնել էր իր լիազորությունները վայր դնելու ու այդ պաշտոնից հեռանալու որոշման մասին։

Նույն շարքից