Հասարակություն 

Թուրքիայում Հայոց ցեղասպանությանը նվիրված միջոցառումներ են տեղի ունենում. մասնակցում է նաև Րաֆֆի Հովհաննիսյանը

Թուրքիայում Հայոց ցեղասպանությանը նվիրված հիշատակի միջոցառումներ են տեղի ունենում։

Ինչպես տեղեկացնում է «Ակօս» շաբաթաթերթի կայքը, միջոցառումն սկսվել է Հայդարփաշա կայարանի մոտ, որտեղից 1915թ.-ի ապրիլի 24-ին աքսորվել են 220 հայ մտավորականները։

 

Հիշատակի միջոցառումներին մասնակցող մոտ 50 հոգանոց խումբն աքսորի ուղարկված հայերի լուսանկարներն է կրել։

 

Միջոցառման ընթացքում ելույթ է ունեցել Հայկական բարեգործական ընդհանուր միության Եվրոպայի խոսնակ Նիկոլաս Դավիդյանը։ Նա նշել է, որ Ցեղասպանությունից 99 տարի է անցել, և այժմ Ստամբուլում տեղի ունեցող միջոցառումներին սփյուռքից ժամանող ավելի ու ավելի մեծ թվով մարդիկ են մասնակցում։

«Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել մեր պայքարին աջակցող բոլոր թուրքերին»,-ասել է նա՝ նշելով, որ Էրդողանի հայտարարությունը բավարար չեն համարում։

 

Ելույթ է ունեցել նաև Հայաստանի առաջին արտգործնախարար, ընդդիմության ներկայացուցիչ Րաֆֆի Հովհաննիսյանը։

«Այսօր մեր մտավորականների աքսորի վայրում հիշատակում ենք նրանց»,- հայերեն և անգլերեն ելույթում ասել է Րաֆֆի Հովհաննիսյանը։ 

Նույն շարքից