Հասարակություն 

Մինչ այժմ չկա' արդարություն, չկա' ճանաչում. Ազնավուր

Ֆրանսահայ երգիչ Շառլ Ազնավուրը Facebook սոցիալական ցանցում Հայոց ցեղասպանության վերաբերյալ գրառում է արել։

 

Նա տարածել է «Նրանք ընկան» երգը և արել հետևյալ գրառումը. «Այսօր՝ ապրիլի 24-ին, Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցն է։ Այս երգը գրվել է 1975 թվականին Շառլ Ազնավուրի և Ջորջ Գարվարենցի կողմից՝ 60-րդ տարելիցի կապակցությամբ: Մինչ այժմ չկա արդարություն, չկա ճանաչում, չկա փոխհատուցում»:



Նույն շարքից