Երևանի քաղաքապետարանը ամանորյա տոների կապակցությամբ հայտարարում է մրցույթ «լավագուն ամանորյա ձևավորում» անվանակարգում:
Մրցույթին կարող են մասնակցել Երևան քաղաքի բոլոր վարչական շրջանների առևտրային կազմակերպությունները, ձեռնարկությունները, հասարակական կազմակերպություններ: Մրցույթը կկայանա ս.թ.դեկտեմբերի 31-ը ներառյալ: Այս տարվա ամանորյա տոնակատարությունը ունի իր լոգոտիպը, որը կարող եք բեռնել www.iyerevan.amկայքում:
Բոլոր մասնակիցները պետք է ուղարկեն իրենց աշխատանքների լուսանկարները jpg ֆորմատովwww.iyerevan.am կայքին` հստակ նշելով կազմակերպության կամ ձեռնարկության անվանումը:
Անհրաժեշտ է նշել նաև կոնտակտային անձի անունը և հեռախոսահամարը հետադարձ կապի համար։
Մրցույթի անվանակարգեր`
1. Լավագույն տոնական ձևավորված կազմակերպություն
2. Լավագույն տոնականձ ևավորված պատշգամբ
3. Լավագույն տոնական ձևավորված բակ
Լավագույնները կպարգևատրվեն Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի կողմից :