2015թ. ապրիլի 21-ին տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նոր ցուցադրության բացումը, որին տարվա ընթացքում ծանոթացել է մոտ 72 հազար այցելու: Այս մասին ասյօր՝ դեկտեմբերի 25-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի ղեկավար Հայկ Դեմոյանը:
Ամփոփելով տարին՝ Դեմոյանը հայտնեց, որ ՀՑԹԻ են այցելել բազմաթիվ պետությունների ղեկավարներ, նախագահներ` մոտ 71 պատվիրակություն: Ընդհանուր առմամբ, ՀՑԹԻ կողմից պատրաստված ժամանակավոր ցուցադրություններ են բացվել աշխարհի շուրջ 60 քաղաքներում, մասնավորապես` ապրիլի 28-ին Փարիզում բացվեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված ցուցադրությունը:
2011-2015թթ. ընթացքում թանգարանը հրատարակել է մոտ 70 միավոր գրականություն` հայերեն, ռուսերեն, ֆրանսերեն, անգլերեն ժողովածուներ, գրքեր, անցկացվել են բազմաթիվ հանդիպումներ ու միջոցառումներ Սփյուռքի բազմաթիվ կառույցների և տեղական հանձնախմբերի հետ: