Հասարակություն 

Ջահերով երթը միավորեց հայ երիտասարդությանը

Ապրիլի 23-ի երեկոյան Ազատության հրապարկից մեկնարկեց ավանդական դարձած ջահերով երթը: Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կոչով բազմաթիվ ուսանողական, երիտասարդական կառույցներ, հասարակական կազմակերպություններ միացել էին ՀՅԴ երիտասարդական ուսանողական միությունների արդեն ավանդական դարձած ջահերով երթին դեպի Ծիծեռնակաբերդ:

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանը նշեց, որ արդեն երկրորդ տարին է ՀԵՀ-ը կոչ է անում բոլոր երիտասարդական, ուսանողական կառույցներին միանալ Ջահերով երթին: Կարեն Ավագյանը շեշտեց. «Խնդիրը պահանջում է միասնություն անկախ կուսակցական, անձնական և խմբակային շահերից: Բոլորս պետք է լավ հասկանանք ու արմատավորենք պահանջատիրության գաղափարը: Ճանաչում և հատուցում. սա է մեր պահանջը Թուրքիայից, սա է իսկական ճանապարհը»:

Կարեն Ավագյանը նկատեց, որ Թուրքիան այս տարիների ընթացքում չի փոխել հարյուր տարի առաջ սկսած «Հայաստան» քաղաքականությունը:

 «Ոչ պետական բուհերի ուսանողական կենտրոն» ՀԿ-ի փոխնախագահ Ելենա Փիլիպոսյանն էլ նշեց, «Պահանջում ենք ճանաչում, դատապարտում ու հատուցում: Ինձ այստեղ է բերել այն վրեժխնդրությունը, որը վերաբերում է նրան, թե ինչպես են ժամանակին վարվել մեր հայրենակիցների նկատմամբ: Վրեժխնդրություն և հատուցում. սա է այն զգացողությունը, որ ունեմ»:

Հաստանի երիտասարդական հիմնադրամի մարզային կենտրոնների նախաձեռնությամբ ջահերով երթեր և մոմավառություններ են կազմակերպվել նաև մարզերում։  

 

 

 

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի

հասարակայնության հետ կապերի ծառայություն

Նույն շարքից