Հասարակություն 

Թինա Կանդելակի. Ամեն տարի այս օրը ողջ հայ ժողովրդի հետ միասին վիշտ եմ ապրում

Ամեն տարի այս օրը ողջ հայ ժողովրդի հետ միասին վիշտ եմ ապրում, վերապրում այն ողբերգությունը, որ միլիոնավոր անմեղ մարդկանց կյանք է խլել: Twitter-ի իր էջում ապրիլի 24-ին այս գրառումն է արել ռուսական հայտնի հեռահաղորդավարուհի Թինա Կանդելակին:

«Այսօր Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակն է նշվում: Այն 1915թ. Օսմանյան կայսրությունում իրականացված ցեղասպանության զոհերի հիշատակն է ոգեկոչում:

Մայրս հայուհի է, այնպես որ այդ ողբերգությունն իմ ընտանիքին էլ է անդրադարձել: Ամեն տարի այս օրը ողջ հայ ժողովրդի հետ միասին վիշտ եմ ապրում, վերապրում այն ողբերգությունը, որ միլիոնավոր անմեղ մարդկանց կյանք է տարել»,- գրել է Կանդելակին:

Նույն շարքից