Հասարակություն 

Գարեգին Բ-ն պատարագ է մատուցել՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն այսօր՝ ապրիլի 24-ին, Ծիծեռնակաբերդի հուշահամալրում պատարագ է մատուցել՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Պատարագին ներկա է եղել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը:


Մայր Աթոռ սուրբ Էջմիածնի տեղեկատվական կենտրոնից հայտնում են, որ նույն օրը Մայր Աթոռ սուրբ Էջմիածնում եւս պատարագ է անցկացվել, որի ավարտին դիմացը գտնվող աղոթքի եւ ուխտագնացության խաչքարի մոտ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի արարողություն է անցկացվել:


Միջոցառմանը ներկա են գտնվել հոգեւորականներ, բարեգործներ Գաբրիել Ճենպերճյանը եւ Հրաչ Թուֆայանը, նաեւ բազմաթիվ այցելուներ:

Նույն շարքից