Քաղաքական Միջազգային 

Սիրիայի ինքնիշխանությունը խախտում են ողջ աշխարհի գրոհայինները. Լավրով

Սիրիայի ինքնիշխանությունը խախտում են ողջ աշխարհի գրոհայինները, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը: Այս մասին հաղորդում է ТАСС-ը:

Այս մասին նա ասել է Քաթարի ԱԳ նախարարի հետ բանակցություններից հետո:

«Մենք, ինչես նաև Քաթարը, հետաքրքրված ենք, որպեսզի Սիրիան լինի խաղաղ, անկախ և ինքնիշխան, որտեղ կհարգվի տարածքային ամբողջականությունը»,— հայտարարել է Լավրովը:

Նա նշել է, որ Սիրիայի ինքնիշխանությունը խախտվում է, քանի որ երկրում կողք կողքի պատերազմում են ոչ միայն կառավարությունը և ընդդիմությունը, այլ նաև ողջ աշխարհի գրոհայինները

Նույն շարքից