Հասարակություն 

Ավտո-մոտո երթ` նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

analitik.am

Ապրիլի 24-ին ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունը և «STR»  ավտոսիրողների ակումբ հասարակական կազմակերպությունը կազմակերպել էին ավտո-մոտո երթ` նվիրված Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցին:

 

Ժամը 13.00-ին Հանրապետության հրապարակը լի էր սպորտային մեքենաներով, մոտոցիկլետներով և նրանց վարորդներով, ովքեր այս երթի միջոցով շնորհակալություն էին հայտնում Հայոց մեծ եղեռնը ճանաչած և դատապարտած երկրներին ու կոչ անում մյուսներին նույնպես ճանաչել և դատապարտել 20-րդ դարասկզբի այդ մեծագույն ոճիրը։



ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ղեկավար Կարեն Ավագյանը նշեց. «Մենք երախտապարտ ենք այն երկրներին, որոնք ճանաչել են Հայոց ցեղասպանությունը: Հուսով ենք, որ մյուսները նույնպես կհետևեն ճշմարտությանը և կստիպեն Թուրքիային առերեսվել պատմության հետ: Այս ավտո-մոտո երթով ևս մենք ուզում ենք ի լուր աշխարհի ցույց տալ, որ պահանջատեր ենք Հայ դատի և շարունակելու ենք բարձրացնել հարցը միջազգային ատյաններում՝ դրան իրավական լուծում տալու համար: Ճանաչում և հատուցում` սա է մեր պահանջը Թուրքիայից: Թուրքիայի կողմից վերջին հայտարարություններն էլ ևս վկայում են, որ իրենց հեշտ տարի չի սպասվում»:

 

Հանրապետության հրապարակից երթի մասնակիցները շարժվեցին դեպի Սևանի թերակղզի: Սևանավանքում նրանք կմասնակցեն մոմավառությանը: Կմատուցվի նաև պատարագ՝ նվիրված Հայոց մեծ եղեռնի 1.5 միլիոն զոհերի հիշատակին:

 

 

ՀՀԿ երիտասարդական կազմակերպություն

Նույն շարքից