Ռազմական գլխավոր 

Հակառակորդի դիպուկահարի արձակած կրակոցից ԼՂՀ ՊԲ զինծառայող է զոհվել

Վերջին երկու օրերի ընթացքում ղարաբաղա-ադրբեջանական  հակամարտ զորքերի շփման գծում հաստատված համեմատաբար հանգիստ վիճակը այսօրկրկին խախտվեց ադրբեջանական զինուժի սադրիչգործողությամբ, տեղեկացնում է ԼՂՀ ՊԲ մամուլի ծառայությունը:

Դեկտեմբերի 25-ին` ժամը 13:00-ի սահմաններում, ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում՝ հակառակորդի դիպուկահարի կողմից արձակված կրակոցից, մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1997թ. ծնված Կարեն Սիսակի Աքուլյանը:

Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին,հարազատներին և ծառայակիցներին:

Նույն շարքից