ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Նոր տարին կդիմավորի տան՝ ընտանիքի հետ, փոխանցում է РИА «Новости»-ին՝ հղում անելով նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովին:
«Մինչև դեկտեմբերի 30-ը ՌԴ նախագահը կաշխատի լիարժեք աշխատանքային գրաֆիկով: Ինչ վերաբերվում է Նոր տարվա տոներին, ապա նա կդիմավորի այն տանը....ընտանիքի և հարազատների հետ», — հայտարարել է Պեսկովը:
Նախորդ տարի Պուտինը նույպես Նոր տարին դիմավորել էր ընտանիքի հետ միասին: