Հասարակություն 

Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցին նվիրված միջոցառում Պեկինում

analitik.am

Ապրիլի 24-ին Չինաստանում ՀՀ դեսպանությունում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցին նվիրված հավաք-ընդունելություն: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Դեսպանության տարածքում տեղադրված խաչքարի մոտ տեղի է ունեցել ծաղիկների զետեղման և խնկարկման արարողություն: Այնուհետև դեսպանության ընդունելությունների սրահում ներկաներին ողջունել և ելույթ է ունեցել ՉԺՀ-ում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը, ով նաև ներկայացրել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ իրականացվելիք հիմնական ծրագրերը, որոնց շուրջ տեղի են ունեցել շահագրգիռ քննարկումներ:

Միջոցառմանը մասնակցել և ելույթով հանդես է եկել ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Սամվել Ֆարմանյանը, ինչպես նաև Պեկինի տարբեր համալսարանների հայ ուսանողներ, գործարարներ:

Ելույթների ավարտին ցուցադրվել է Հայոց ցեղասպանության վերաբերյալ փաստավավերագրական ֆիլմ: Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ են անցկացվել նաև ՉԺՀ Շանհայ և Հոնկոնգ քաղաքներում:
 

 

Նույն շարքից