Հասարակություն 

Օրվա ծնունդը. Ալ Պաչինո

analitik.am

Ամերիկացի հայտնի դերասան Ալ Պաչինոն այսօր նշում է ծննդյան 74-ամյակը։ Նա ծնվել է 1940թ., 1960-ականներին սկսել է խաղալ թատրոնում, ընդունվել է Նյու Յորքի Դերասանական դպրոց և սկսել կարիերան կինոյում, գրում է Газета-ն։

 

1972-ին Պաչինոն առանց փորձերի ստացել է Մայքլ Կոռլեոնեի դերը Ֆրենսիս Ֆորդ Կոպոլայի «Կնքահայրը» հայտնի ֆիլմում։

 

1993-ին նա արժանացել է «Օսկար» մրցանակի՝ Մարտին Բրեստի «Կնոջ բույրը» ֆիլմում կույր զինվորականի դերի համար։

 

Ալ Պաչինոն մինչ օրս խաղում է թատրոնում, նկարահանվել է ավելի քան 50 ֆիլմերում։ Այժմ ավարտվում են «Պատկերացրու» ֆիլմի աշխատանքները, որտեղ նա կատարում է ծեր երաժիշտի դերը։

Նույն շարքից