Հասարակություն 

Հակառակորդի կրակոցից հայ զինծառայողի զոհվելու դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության երրորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ հակառակորդի կողմից հայ զինծառայողի սպանության դեպքի առթիվ։

Դեկտեմբերի 25-ի ժամը 13:00-ի սահմաններում N զորամասի պահպանության շրջանի մարտական դիրքի ուղղությամբ հակառակորդի կողմից արձակած կրակոցի հետևանքով՝ աջ ուսային և անութային շրջանում հրազենային վնասվածք է ստացել և տեղում մահացել պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Կարեն Սիսակի Աքուլյանը:

Ինչպես տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, երրորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ազգային, ռասայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով սպանություն կատարելու դեպքի առթիվ, կատարվում է նախաքննություն:

Նույն շարքից