Մարդկային ուղեղը ևս ունի մարզվելու կարիք, և դա չի կարելի անտեսել, այլ պետք է պարբերաբար կիրառել որոշակի վարժություններ:
Փոփոխեք Ձեր իմիջն ու տան կամ գրասենյակի դիզայնը: Երբ մարդը փոխում է իր կամ իրեն շրջապատող միջավայրի արտաքին տեսքը, նրա մտքի ընթացքը ևս փոխվում է:
«Ճանապարհորդեք» ամեն օր. սովորական դարձած ճամփաները փոխարինեք նորերով: Աշխատավայրից տուն գնալիս շեղվեք հիմնական ճանապարհից: Նոր տարածքներ հայտնաբերեք:
Խախտեք ձեռքերի ֆունկցիաները: Եթե աջլիկ եք, երբեմն-երբեմն կատարեք աջ ձեռքի պարտականությունները ձախ ձեռքով ու հակառակը:
Քայլեք փակ աչքերով: Ձեզ լավ ծանոթ վայրերն սկսեք անցնել երբեմն փակելով աչքերը: Այս վարժությունն ստիպում է, որ աշխատի ուղեղի սենսորային հատվածը, որը հաճախ թերզարգացած է լինում:
Մտածեք ոչ ստանդարտ պատասխաններ ստանդարտ հարցերի համար, որոնցից են` ինչպես ես, ինչ նոր բան կա և նման հարցերը: Այս վարժությունը օգնում է զարգացնել խոսքը: Նմանատիպ մեխանիզմ է նաև առանց ձայնի ֆիլմ դիտելը: Դա հնարավորություն է տալիս դերասանի բերանի շարժումներին հետևելով փորձել կռահել նրա խոսքը:
Մի խուսափեք նորից: Ուսումնասիրեք նոր գիտություններ ու լեզուներ, մի խոսքով՝ ընդլայնեք Ձեր աշխարհայացքը: