Հասարակություն 

Բակո Սահակյանը տարեվերջյան ամփոփիչ խորհրդակցություն է հրավիրել

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 25-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն՝ նվիրված ձմեռային տարեշրջանին համապատասխան ծառայությունների պատրաստականությանը եւ դրանց անխափան աշխատանքին:

Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, հատուկ ուշադրություն է դարձվել Ամանորյա տոներին եւ հանգստյան օրերին վերոհիշյալ աշխատանքների իրականացմանը:

Լսելով համապատասխան մարմինների ղեկավարների զեկույցները՝ Նախագահը կոնկրետ հանձնարարականներ է տվել աշխատանքների պատշաճ իրականացման ուղղությամբ:

Նույն շարքից