Թուրքական Anadolu գործակալությունը հաղորդում է, որ Նոր տարին արգելվել է տոնել 3 մուսուլմանկան երկրներում, մասնավորապես՝ Բրունեյում, Տաջիկստանում ու Սոմալիում:
Բրունեյում, որտեղ բացարձակ մեծամասնությունը մուսուլմաններ են, այսուհետ Նոր տարին նշելու համար կարող են դատապարտվել 5 տարվա ազատազրկման:
Տաջիկստանի կրթության նախարարությունը արգելել է զարդարել տոնածառեր ու տոնել Նոր տարին հրավառությամբ:
Սոմալիում նոր տարվա տոնը արգելված է այն պատճառով, որ քրիստոնեական ծես է: Քրիստոնյաները կարող են Ամանորը տոնել իրենց տներում: