Հասարակություն Պատահարներ 

Ողբերգական դեպք Լոռու մարզում. 3-ամյա երեխան հիվանդանոցում մահացել է. Shamshyan.com

Այսօր` դեկտեմբերի 25-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 18:10-ի սահմաններում Ալավերդու բժշկական կենտրոն է տեղափոխվել 3-ամյա Զավեն Նալբանդյանը, ով որտեղ մահացել է:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, նրա հայրը իր ВАЗ 2111 մակնիշի 33 OP 253 համարանիշի ավտոմեքենան կայանել է մահացած երեխայի մորական պապիկի տան բակում, որտեղ էլ ավտոմեքենան ինքնաբերաբար շարժվել է տեղից և վրաերթի է ենթարկել երեխային: Վիրավոր երեխային հիվանդանոց է տեղափոխել հայրը` 30-ամյա Վազգեն Նալբանդյանը:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

 

Նույն շարքից