Այս տարի աստղագուշակներն ու ֆենշույի մասնագետները մեզ խորհուրդ են տալիս ընտրել այն ամենը, ինչը բնորոշ է կապիկին՝ վառ ու աչքի ընկնող գույներ, ուրախություն ու թեթեւություն:
Դիզայներների կարծիքով, այս տարվա խորհրդանիշը կրակն է, իսկ հիմնական գույնը՝ կարմիրը:
Խորհուրդ է տրվում նախապատվությունը տալ համարձակ կրակագույն երանգներին ու արեւադարձային թռչունների եւ ջունգլիների ցանկացած վառ հագեցած գույներին:
Տեղին կլինեն գինեգույն, նարնջագույն, կիտրոնագույն, դեղին, մարջանագույն, կապույտ ու իհարկե, կարմիր գույները: