Հասարակություն 

Ոստիկանները մի քանի ժամվա ընթացքում բացահայտեցին սիրված երգիչ Արամ Ասատրյանի տղայի տան գողությունը

Այսօր` դեկտեմբերի 25-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և նույն վարչության 2-րդ վարչության, ոստիկանության Արմավիրի մարզային վարչության, ոստիկանության Վաղարշապատի բաժնի աշխատակիցները իրացնելով ստացված օպերատիվ-հետախուզական տվյալները, ոստիկանության Վաղարշապատի բաժին են բերման ենթարկել Էջմիածին քաղաքի Իսակովի փողոցի բնակիչ, 22-ամյա Արսեն Ղազարյանին, Էջմիածին քաքաքի Բաղրամյան փողոցի բնակիչ, 33-ամյա Սարգիս Գրիգորյանին և Արմավիրի մարզի Պտղունք գյուղի բնակիչ, 21-ամյա Հարություն Գրիգորյանին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ վերջիններս դեկտեմբերի 24-ի լույս 25-ի գիշերը գողություն են կատարել Էջմիածին քաղաքի Իսակովի փողոցի 25 տանից` գողանալով 1 ոսկե շղթա խաչով և արծաթյա զարդեր:

Գ. Շամշյանի տեղեկություններով` նշված տունը պատկանում է սիրված ու ճանաչված երգիչ, վաղամեռիկ Արամ Ասատրյանի որդուն` 39-ամյա Արտաշես Ասատրյանին: Գ. Շամշյանը հայտնում է նաև, որ Էջմիածնի ոստիկանները հայտնաբերել են սիրված երգչի տղայի տանից գողացված ապրանքները: Պարզվել է նաև, որ եռյակը կատարել է մոտ 25 բնակարանային գողություններ, գողունի մեծ մասը ոստիկանները հայտնաբերել են:

Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ, իսկ քննչական բաժնի պետ Կարեն Խաչատրյանի որոշմամբ ստեղծվել է քննչական խումբ: Եռյակը ձերբակալվել է: Գ. Շամշյանի տեղեկություններով` հանցագործությունների 25 էպիզոդ բնակարանային գողությունների բացահայտման օպերացիան իրականացրել է Վաղարշապատի ոստիկանապետ Արթուր Մկրտչյանը` քրեական հետախուզության բաժնի աշխատակիցների և համայնքային ոստիկաների հետ:

Նույն շարքից