Քաղաքական Միջազգային 

Ադրբեջանում կալանավորվել է ԱԱՆ Հակաահաբեկչական կենտրոնի նախկին ղեկավարը

Ադրբեջանում կալանավորվել է նախկինում լուծարված Ազգային անվտանգության նախարարության Հակաահաբեկչական կենտրոնի նախկին ղեկավար գեներալ-մայոր Էլչին Գուլիեւը:

Այս պահին խուզարկումներ են իրականացվում այն բոլոր հասցեներում, որտեղ գրանցված է Գուլիեւը, հայտնում է Trend-ը՝ վկայակոչելով իր աղբյուրները:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Բաքվի քննչական մեկուսարանում ինքնասպան է եղել Գուլիեւի տեղակալ Իլքար Ալիեւը: Նրան մեղադրում էին պաշտոնական լիազորությունները չարաշահելու մեջ:

Հիշեցնենք, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հոկտեմբերին ազատել էր ԱԱՆ ղեկավար էլդար Մահմուդովին, որից հետո գերատեսչությունում ձերբակալություններ էին սկսվել:

Նույն շարքից