Քաղաքական Միջազգային 

Կադիրովը ուղիղ եթեր է հրավիրել իրեն քննադատած կնոջը և անպատվել նրան

Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովը Այշաթ Ինաևա անունով կնոջը ստիպել է հայտնվել իր հետ ուղիղ եթերում և անպատվել նրան, հայտնում է Daily Mail-ը:

Ինաևան սոցոլորտի աշխատակցուհի է, ով WhatsApp-ում քննադատական գրառում էր արել Կադիրովի հասցեին, ինչը հետո տարածել էին սոցցանցերում:

Իր քննադատական գրառման մեջ Ինաևան գրել էր. «Մեզնից ի՞նչ եք ուզում: Մեզ նույնիսկ չեք թողնում աշխատավարձներս տուն հասցնենք: Մենակ դո՞ւք եք ուտել ուզում: Մենակ դո՞ւք եք խմել ուզում: Մենակ դո՞ւք ապրելու իրավունք ունեք»:

Կադիրովն ասել է, որ չի պատժի կնոջը, իսկ կինը հաղորդմանը հայտարարել է, որ գոհ է Կադիրովից:

Նույն շարքից