Հասարակություն 

Հիսուս Քրիստոսը սեր է քարոզել՝ ոչ թե վրեժ ու բռնություն. Եղիսաբեթ II-ի ուղերձը

Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ը Մեծ Բրիտանիայի և Համագործակցության երկրներին ուղղված ամենամյա Սուրբ Ծննդյան ուղերձում ասել է, որ չի կորցնում ապագայի հույսը` չնայած այն մռայլ իրադարձություններին, որոնց հետ աշխարհը բախվեց 2015-ին,  հաղորդում են լրատվամիջոցները:

«Ճիշտ է` աշխարհն այս տարի մռայլ իրադարձություններ ապրեց, սակայն Հովհաննեսի Ավետարանում կա մեծ հույս ներշնչող տող: Այն հաճախ են կարդում Սուրբ Ծննդյան պաատրագների ժամանակ` «Եվ լույս է փայլում խավարում և խավարը չկլանեց այն»»:

Ինչ վերաբերում է Եվրոպայում փախստականների դրությանը` Եղիսաբեթ II-ը հիշեցրել է, որ Հիսուս Քրիստոսը, չնայած բոլոր հալածանքներին ու հետապնդումներին, շարունակել է սեր քարոզել՝ ոչ թե վրեժ ու բռնություն:

Նույն շարքից