Իսրայելում այսօր կյանքը կանգ է առել: Ի հիշատակ Երկրորդ աշխարհամարտում Գերմանիայի կողմից իրականացրած Հոլոքոստի արդյունքում զոհված 6 մլն հրեաների՝ Իսրայելում այսօր լռության օր է:
Ավտոբուսներն ու մեքենաները կանգ են առել՝ ի նշան հարգանքի:
Իսրայելում Հոլոքոստի զոհերի հիշատակը նշվում է ամեն տարի Նիսան ամսվա 27-րդ օրը: Այդ օրը հեռուստատեսության և ռադիո հաղորդումները նվիրված են միայն Հոլոքոստի մասին դոկումենտալ ֆիլմերին, Հոլոքոստից փրկվածների հետ հարցազրույցներին: