Համաձայն նոր օրենքի՝ ֆրանսիայում աշխատող մոդելները ստիպված կլինեն առողջական վիճակը գնահատող հատուկ հետազոտություն անցնել: Ֆրանսիայի Ազգային ժողովի կողմից ընդունված այս նոր օրենքը մի քանի ամիս շարունակ գտնվում էր քննարկման փուլում:
Նոր օրենքը Ֆրանսիայում աշխատող մոդելներին կպարտադրի ներկայացնել հատուկ վկայական, ինչը կհաստատի, որ նրանց առողջությունը և մարմնի քաշի ինդեքսը ընդունելի են: Նշվում է, որ նախորդ նմանատիպ օրենքը սահմանել էլ մարմնի մինիմալ քաշի ինդեքս:
Ֆրանսիացի կնոջ միջին ստատիստիկ ցուցանիշները հավասար են 23.2-ի, նորմայի սահմանում է համարվում 18.5 մինչև 24.9-ը:
Ցանկացած մոդել, ով կխախտի այս օրենքը կդատատպարտվի 6 ամսվա ազատազրկման, ինչպես նաև կվճարի 75 հազար եվրոյի չափով տուգանք:
Օրենքը ուժի մեջ կմտնի 2017 թվականից: